«Ցավոք, մենք կորցրել ենք վստահությունը ԱՄՆ-ի հանդեպ՝ որպես բանակցային գործընկեր,- ասել է Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին։- Եթե բանակցությունները ձախողվեն, Իրանը պատրաստ է պատերազմի, թեև հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, դուրս կգա Իրանի սահմաններից։ Պատերազմը աղետ կլինի բոլորի համար, իսկ տարածաշրջանի ամերիկյան բազաները կդառնան իրանցի զինվորականների թիրախը»։               
 

Նպատակ ունի Եկեղեցին դարձնել շարքային «պետական գերատեսչություն»

Նպատակ ունի Եկեղեցին դարձնել շարքային «պետական գերատեսչություն»
08.12.2025 | 12:00

Երեկ Նիկոլ Փաշինյանը հերթական արհեստածին ու ցինիկ պնդումը շահարկեց, նշելով՝ «քանի որ 301 թվականին եկեղեցին ստեղծվել է պետության որոշմամբ, ճիշտ կլինի պատարագից առաջ հնչի ՀՀ օրհներգը»: Այս թեզին դիլետանտությունից բացի այլ բնորոշում տալ հնարավոր չէ, բայց ես այն համոզմունքին եմ, որ նա այս ամենը հերթական անգամ դիտավորյալ է անում՝ եկեղեցին ամբողջովին ոտնահարելու, ստորացնելու և հոգևորից մարդկանց վերջնականապես զրկելու նպատակով:

Նիկոլի տեսակն իմանալով՝ նա փայլուն գիտեր, որ իր այս բարբաջանքը հանրային պարսավանքի է արժանանալու. առնվազն մտավոր տգետ պիտի լինես՝ եկեղեցու ստեղծումը պետության կողմից հիմնվելու փաստի մասին բարձրաձայնելիս: Ցանկացած 7-րդ դասարանցի գիտի, որ Հայ առաքելական սուրբ եկեղեցին (ոչ թե Հայաստանյաց, ինչպես դա սիրում է ասել) հիմնվել է առաջին դարում Թադևոս և Բարդուղիմեոս առաքյալների կողմից, իսկ Տրդատ 3-րդը՝ 4-րդ դարում, ընդամենն աշխարհաքաղաքական գերբարդ փուլում, այն հռչակեց որպես պետական կրոն:

Նիկոլն իհարկե այս ամենը գիտի, սակայն նա ամեն ինչը սիրում է հակադրությունների ու հակասությունների տիրույթում մեկնաբանել: Ըստ էության՝ Նիկոլի նպատակը եկեղեցին արմատապես ու վերջնական իրեն հնազանդեցնելն է, քանի որ այն վերազգային և վերպետական կառույց է, ունի պատմական անցյալ ու դարավոր հետագիծ, պետք է այն վերջնակապես պղծել՝ դարձնելով շարքային «պետական գերատեսչություն», հոգևորի իդեաֆիքսը զրոյացնել: Թվում է, թե դա դետալ է, փոքր շտրիխ, սակայն իր մեջ խորը ենթատեքստ է պարունակում: Ասեմ ավելին՝ պետությանը կից կառույց ստեղծելով՝ նա նսեմացնում է մի ողջ կառույց, առաջարկում եկեղեցու բակում դրոշ տեղադրել, չեմ բացառում՝ մի օր էլ կխոսի սեփական նկարն այնտեղ կախելու անհրաժեշտության մասին, քանի որ, ինչպես ինքն է հայտարարում՝ «կառավարությունը՝ ես եմ»:

Նրան պետք չի ո՛չ պատարագ, ո՛չ հոգևոր, և ո՛չ էլ աստվածավախ հասարակություն, նրան պետք է հարկատու անկրոնների մի զանգված, որն, ի դեպ, կար և՛ պարսից, և՛ բյուզանդական, և՛ մոնղոլների, և՛ թուրքական տիրապետության ժամանակ: Հատկանշական է այն, որ բացի Բյուզանդիայի և Օսմանյան կայսրության տիրապետության, ոչ մի ուրիշ զավթիչի հետ կրոնական խնդիր և հակաեկեղեցիական դեմարշ չի եղել: Անաստված բոլշևիկները (իհարկե, ոչ բոլորը) ավելի հոգևոր էին, քան նիկոլի վաչկատունները՝ սա անհերքելի փաստ է:

Իմ կարծիքով՝ սատանայական այս քայլին եկեղեցին պետք է արձագանքի, հստակ վերաբերմունք ներկայացնի, այլապես առաջիկայում սա սկսելու է արդեն պատարագների տողերը խմբագրել:

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 2031

Մեկնաբանություններ